Հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ, այդ պատճառով ես Գարեգին Բ-ի հետ հանդիպելու մտադրություն չունեմ. Փաշազադե

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ դեռևս ցանկություն չունի հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ես դեռ չեմ ցանկանում հանդիպել Գարեգին Բ-ի հետ։ Նրա հետ հանդիպումը համարում եմ պատվից ցածր»,-ասել է Փաշազադեն։

Նրա խոսքով՝ Գարեգին Բ-ն, բացի կրոնական կարգից, նաև քաղաքական թիկնոց է հագել։

«Հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ։

Այդ պատճառով ես նրա հետ հանդիպելու մտադրություն չունեմ»,-հավելել է Փաշազադեն:

You may also like...