ՔԿ-ից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել. Նահապետյան

Քննչական կոմիտեից հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը դեռ չի հայտնաբերվել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ նշելով.

«Ներկա պահին այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»:

Նահապետյանի խոսքով՝ մեղադրյալ Գոռ Թադևոսյանի հարազատները պատրաստակամություն են հայտնել վերականգնել 11 հազար 200 դոլարը։

«Եթե ունենանք վերականգնում, ապա շատ ավելի լավ, եթե ոչ՝ կա գույքի արգելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների շարժական ու անշարժ գույքերի վրա. մեղադրյալներն ունեն այդպիսի գույքեր»,- ասաց կոմիտեի նախագահը։

You may also like...