Արմեն Փամբուխչյանը Թբիլիսիի գործընկերոջ հետ քննարկել է երկու մայրաքաղաքում իրականացվող ծրագրերը

Տեղական զարգացման տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի գործընկեոջ՝ Գիորգի Թքեմալաձեի հետ։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու մայրաքաղաքներում իրականացվող ծրագրերը, բարեփոխումները և ապագա համագործակցության հնարավորությունները։

Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանի համար կարևոր է նման ձևաչափով փորձի փոխանակումը, որը կնպաստի քաղաքային զարգացումներին և կառավարման արդյունավետության մեծացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

You may also like...