Հանդիպումը պետք է լավ անցնի. Չինաստան-ԱՄՆ բանակցությունները տեղի կունենան Լոնդոնում. Թրամփ

Հունիսի 9-ին Լոնդոնում տեղի կունենան Չինաստան-ԱՄՆ բանակցությունները:

Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Օրակարգում են առևտրային հարցեր:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնի թիմը ներկայացնում են Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լութնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը:

«Հանդիպումը պետք է լավ անցնի»,- եզրափակել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո Վաշինգտոնը և Պեկինը փոխադարձաբար բարձրացրել էին առևտրային մաքսատուրքերը։

Մայիսին Շվեյցարիայում երկու երկրի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել, ինչից հետո մաքսատուրքերը կրճատվել են։

You may also like...