Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է (տեսանյութ)
Արգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին:Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար:
Այդ մասին զգուշացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Առավել վտանգավոր է սմարթֆոն տիպի բջջայինով կատարված զանգը:
Մանրամասները՝ «Զինուժ»-ի անդրադարձում:
