Իրանն առաջիկայում կհրապարակի իսրայելական գաղտնի փաստաթղթերի արխիվը. հետախուզության ղեկավար

Թեհրանը շուտով կհրապարակի իրանական հետախուզության կողմից ձեռք բերված իսրայելական փաստաթղթերի գաղտնի արխիվը, հայտարարել է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը՝ արխիվը անվանելով «գանձ», որը կբարձրացնի երկրի հարձակողական կարողությունները։

Ավելի վաղ Tasnim-ը հայտնել էր, որ Իրանի հետախուզական ծառայությունները ստացել են Իսրայելի միջուկային ծրագրին վերաբերող գաղտնի փաստաթղթերի արխիվ:

Բացի այդ, ըստ Խատիբի, փաստաթղթերը պարունակում են գաղտնի տեղեկություններ Իսրայելի պաշտպանական կարողությունների, ինչպես նաև հրեական պետության հարաբերությունների մասին ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ:

«Այս գանձի փոխանցումը երկար ժամանակ է պահանջել և պահանջել է հատուկ անվտանգության միջոցառումներ: Իհարկե, փոխանցման մեթոդները կմնան գաղտնի, բայց փաստաթղթերն իրենք պետք է հրապարակվեն մոտ ապագայում», — ասել է նախարարը Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում:

Նա նաև նշեց, որ արխիվը բաղկացած է հազարավոր առանձին փաստաթղթերից, որոնք Իսրայելում ձեռք են բերվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալների կողմից։

You may also like...