Տգիտությունը, կեղծիքը, ատելությունը շատ մոտ ապագայում անցած-գնացած փուլ կդառնան մեր կյանքում. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում լուսանկարներ է հրապարակել հանգստյան օրերին սյունիքի մարզի 2 քաղաքներույմ ունեցած հանդիպումներից և նշել, որ դրանք ընթացել են մեծ ջերմությամբ:

691.jpg (178 KB)
«Կրթվելը նորաձեւ է շարժումը շաբաթ եւ կիրակի օրերին Գորիս եւ Սիսիան քաղաքներում էր։

692.jpg (173 KB)

Ասել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ ինձ մեր հայրենակիցները մեծ սեր, անսահման ջերմություն, վճռական աջակցություն, ոգեւորիչ քաջալերանք են տալիս, նշանակում է ոչինչ չասել։

Ուզում եմ կրկին խորին շնորհակալությունս հայտնել ձեզ, սիրելի, հարազատ մարդիկ։ Ձեր վերաբերմունքը անգին է։

694.jpg (109 KB)

Ես կարող եմ արդեն նաեւ ուրախությամբ արձանագրել, որ Շարժման գաղափարը, այն է՝ կրթվելը մեր միջավայրում վարակիչ եւ չընդհատվող սովորույթ դարձնելը, մեծ ընբռնում եւ նույնքան մեծ աջակցություն ունի։

693.jpg (190 KB)

Սա նշանակում է, որ տգիտությունը, չարափառությունը, ամբարտավանությունը, կեղծիքը, ատելությունը շատ մոտ ապագայում անցած-գնացած փուլ կդառնան մեր կյանքում»,- գրել է Հակոբյանը:

695.jpg (114 KB)702.jpg (189 KB)703.jpg (165 KB)704.jpg (181 KB)696.jpg (155 KB)697.jpg (148 KB)698.jpg (178 KB)699.jpg (198 KB)700.jpg (136 KB)

You may also like...