Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում ներկա է գտնվել ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը
Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Քլիվլենդ քաղաքում ներկա է գտնվել Քլիվլենդում, Օհայո նահանգում ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը։
Միջոցառմանը մասնակցում էին Օհայոյի նահանգային և Քլիվլենդի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Չիկագոյում ՀՀ Պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը, օտարերկրյա պատվո հյուպատոսներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում դեսպան Լիլիթ Մակունցը, շնորհավորելով ՀՀ նորանշանակ պատվո հյուպատոս Սերգեյ Էդիլյանին, հույս է հայտնել, որ պատվո հյուպատոսության բացումը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև հայ համայնքի և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կապերի ամրապնդմանը։
Միջոցառումն ավարտվել է հայկական ազգային պարով և հայ դաշնակահարի կողմից Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարմամբ։
