2025-ի 5 ամիսների ընթացքում բյուջե վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների շրջանակներում 2025 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում վերականգնվել է պատճառված վնասից 3 մլրդ 39 մլն 968 հազ 646 ՀՀ դրամ գումար, որից պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 2 մլրդ 934 մլն 94 հազ 642 ՀՀ դրամ, համայնքներինը՝ 4 մլն 500 հազ ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց պատճառված վնասի վերականգնումը՝ 374 հազ ՀՀ դրամ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ 2025 թվականի այս արդյունքը շուրջ 3.8 անգամ գերազանցում է 2024 թվականի ամբողջ տարվա ընթացքում վերականգնված վնասի չափին:
