Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություն կանցկացնեն

Թուրքիան և Ադրբեջանը «Անսասան եղբայրություն-2025» և «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2025» անվանումով զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Հասրեթ կամրջի վրա տեղի է ունեցել դրոշների հանձնման պաշտոնական արարողություն:

Համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն հունիսի 12-19-ը՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ:

Ըստ պաշտոնական հայտարարության՝ զորավարժությունները միտված են համախմբվածության ամրապնդմանը, օպերատիվ հմտությունների զարգացմանը և երկու բանակների ռազմավարական փոխգործակցության բարձր մակարդակի ցուցադրմանը:

You may also like...