Ավանեսյանի վարորդին պարեկները տուգանել են
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի վարորդ Արթուր Մուշեղյանին պարեկները տուգանել են առանց ամրագոտի երթևեկելու և անչափահասին առջևի նստատեղին առանց համապատասխան հարմարանքի նստեցնելու համար։
ՆԳՆ-ից հայտնել են, որ նախարարի վարորդին տուգանելու հիմք է հանդիսացել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի տարածած տեսանյութը։
Արթուր Մուշեղյանը տուգանվել է 15 հազար դրամով:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ իր էջում անդրադարձել էր իր վարորդի մասնակցությամբ միջադեպին:
Նա նշել էր, որ դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը՝ նաև խիստ նկատողություն:
