Ուկրաինայում հակամարտության տևողությունը կախված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից. Մերց

Ուկրաինայում հակամարտության տևողությունը կախված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից։

Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

«Այն հարցը, թե որքան ժամանակ Ռուսաստանը կարող է դիմակայել այս պատերազմին, կախված է նաև նրանից, թե որքան արդյունավետ կլինեն պատժամիջոցները։

Ահա թե ինչու մենք և ես անձամբ այդքան ձգտում ենք, որ ԱՄՆ-ն հիմա պատժամիջոցներ կիրառի»,- ասել է նա՝ Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Գերմանիայի կանցլերը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ԵՄ նոր սահմանափակումները կանդրադառնան բանկային և էներգետիկ ոլորտների վրա՝ հայտարարելով, որ անհնար է թուլացնել ջանքերը ո՛չ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու, ո՛չ էլ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պահպանման ապահովման հարցում։

You may also like...