Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է կադրային բանկ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությանը միտված շարունակական բարեփոխումները և դրանցով պայմանավորված աշխատանքները նոր տրամաբանությամբ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հավաքագրում է մասնագետների տվյալներ, որոնք կհամալրեն կառույցի թափուր հաստիքային միավորները՝ քաղաքացիական ծառայության (այդ թվում՝ իրավաբան մասնագետներ) և տեխնիկական սպասարկման ապահովման:
Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու մասին։
Փաստաթղթերը պետք է ուղարկել info@anticorruption.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կադրային բանկում ներառելու համար»:
Կոմիտեի կողմից կդիտարկվեն թեկնածությունները, և տվյալ աշխատանքին համապատասխանող կենսագրական տվյալներ ունեցող թեկնածուները ըստ անհրաժեշտության կհրավիրվեն հարցազրույցի»,- ասվում է ՀԿԿ հաղորդագրության մեջ:
