Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի տակ կա 6 ստորագրություն. Մամիջանյան

Մենք մեր նախաձեռնությանը հավատում ենք և վստահ ենք, որ հասնելու ենք ավարտական կետի:

Այս մասին «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու համար ընթացող բանակցությունների ավարտին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Հարցին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները միանո՞ւմ են նախաձեռնությանը, թե՝ ոչ, Մամիջանյանն ասաց.

«Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի տակ կա 6 ստորագրություն, դրանք «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ստորագրություններն են»:

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետին իմփիչմենթ հայտնելու նախաձեռնություն է սկսել և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

Իմփիչմենթի գործընթացն ԱԺ-ում մեկնարկելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն:

You may also like...