«Սիրիական ավիաուղիներ»-ի առաջին ինքնաթիռը 12 տարվա ընդմիջումից հետո վայրէջք է կատարել Ստամբուլում
«Սիրիական ավիաուղիներ»-ի ուղևորատար ինքնաթիռը 12 տարվա ընդմիջումից հետո Դամասկոսից վայրէջք է կատարել Ստամբուլի միջազգային օդանավակայանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Սիրիական SANA գործակալությունը հայտնել է, որ «Սիրիական ավիաուղիներ» ընկերության տնօրեն Սամեհ Արաբիի խոսքով՝ «աշխատանքներ են տարվում թռիչքային երթուղին ընդլայնելու ուղղությամբ՝ ներառելով թուրքական այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Մերսինը, Անթաքիան և Իզմիրը»։
Նա «Սիրիական ավիաուղիներ»-ի միջոցով Դամասկոսի և Ստամբուլի միջև չվերթերի վերսկսումը որակել է որպես «հիանալի ազգային քայլ»։
France Press գործակալության տվյալներով՝ «Սիրիական ավիաուղիներ»-ը նախատեսում է շաբաթական հինգ չվերթ իրականացնել Դամասկոսի և Ստամբուլի միջև։
Հատկանշական է, որ «Թուրքական ավիաուղիներ»-ը վերսկսել է չվերթերը դեպի Դամասկոս 2024 թ. հունվարին՝ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո։
