Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Շնորհավորանքները տարածել է երկրի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Ուղերձում Ռուբիոն նշել է Վաշինգտոնի ցանկությունը՝ կառուցողական փոխգործակցություն ունենալ Մոսկվայի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։

«Մենք նաև օգտվում ենք այս հնարավորությունից (Ռուսաստանի օրվա տոն — Խմբ.)՝ հաստատելու Միացյալ Նահանգների ցանկությունը՝ կառուցողական փոխգործակցություն ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարատև խաղաղություն ապահովելու համար», — ասվում է շնորհավորական տեքստում։

Ուղերձի վերջում պետքարտուղարը հույս է հայտնել, որ խաղաղ կարգավորումը կնպաստի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը։

You may also like...