Խորին ցավակցություն ենք հայտնում Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի հարազատներին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձով է հանդես եկել Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ճամբարակ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Կատարվածի հետևանքով կա 5 զոհ:
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը եղել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են մուտքին կից բնակարաններ։
Պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյանը և 1971թ. ծնված Արթուր Սարգսյանը:
