Ռուբիոն շնորհավորել է ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորել է ռուս ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ-ը հանձնառու է՝ աջակցելու ռուս ժողովրդին ավելի լուսավոր ապագայի կառուցման իր շարունակական ձգտումներում։

Օգտագործելով այս հնարավորությունը՝ վերահաստատում ենք ՌԴ-ի հետ կառուցողական փոխգործակցության ԱՄՆ-ի ցանկությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար։

Հուսով ենք, որ խաղաղությունը կխթանի մեր երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։

You may also like...