Ճամբարակի փլուզված շենքում բնակիչներ դեռ չեն բնակվում. մանրամասներ (տեսանյութ)
Ճամբարակում երեկվա պայթյունից ու փլուզումից հետո շենքի սեյսմիկ գնահատում է տեղի ունեցել. շենքն ամբողջական համալիր փորձաքննության է ենթարկվելու։
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։
«Ներկայումս շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել, բայց հաշվի առնելով որոշ ռիսկեր՝ դեռևս չեն բնակվում, և թե՛ ՏԿԵՆ-ի, թե՛ Գեղարքունիքի մարզպետարանի, թե՛ համայնքապետարանի հետ աշխատանքներ են տարվել քաղաքացիներին այս առումով աջակցություն տրամադրելու համար։
Բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ և անհրաժեշտ պարագաներ։ Նրանց մեծամասնությունը հրաժարվել է և հարևանների տանն է բնակվել, 2 կին է օգտվել աջակցությունից. գտնվում են հյուրատանը»,- նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ վարույթ է հարուցվել պատճառները պարզելու համար: Կիրականացվի ամբողջական վնասների գնահատում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
