Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը Մարսելում կմասնակցեն «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։
«Նախարար Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյանյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո:
Պանելային քննարկումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին և հասանելի կլինի ուղիղ հեռարձակմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
