Հուլիսի 1-ից ՀՀ-Վրաստան և հետադարձ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը կիրականացվի ուղևորների ցուցակի առկայությամբ

2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։

Այս մասին հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարարությունը:

«Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։

Հսկիչ փաստաթղթի օրինակելի տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://shorturl.at/Fokt4:

Հսկիչ փաստաթղթին վերաբերող հարցերի դեպքում զանգահարել Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչություն՝ 010 511356 կամ 010 511343 հեռախոսահամաներրով»,- ասված է հաղորդագրության մեջ։

You may also like...