Ձեր վարչապետը  թող հերքի, որ Արցախը, նախնական պայմանավորվածության արդյունքում, չի հանձնել Ադրբեջանին. Արթուր Վանեցյան

Դե, թող հիմա հերքի Նիկոլ Փաշինյանը, որ Արցախը, նախնական պայմանավորվածության արդյունքում, չի հանձնել Ադրբեջանին, 4000-ից ավելի երեխեքի գլուխը չի կերել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով, ու մինչև այսօր էլ զիջումների է գնում:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Իսկ ձեր վարչապետը, որ ուրախ-ուրախ Էրդողանի գիքրը ձեռքը գնում է Թուրքիա և նկարվում է, որ իսլամական աշխարհի կարևորագույն տոնը շնորհավորում է, բայց միայն Ադրբեջանին:
Մենակ Ադրբեջանու՞մ են նշում Կուրբան Բայրամը, որ ձեր վարչապետը շնորհավորում է»,-ասաց նա:

You may also like...