Խամենեին նշանակել է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար և ԻՀՊԿ նոր հրամանատար
Իրանի գերագույն առաջնորդը Հաբիբոլլահ Սայարիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ԺՊ, իսկ Ահմադ Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հրամանատար, հաղորդում է Nour News-ը:
«Գերագույն առաջնորդի հրամանագրով Հաբիբոլլահ Սայարին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր պետ, իսկ գեներալ Վահիդին՝ ԻՀՊԿ հրամանատար», — ասվում է հաղորդագրության մեջ:
