Իսրայելի հարվածների ֆոնին իրանական մզկիթի վրա բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը
Վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացվել Իրանի Ղոմ քաղաքի Ջամքարան մզկիթի վրա Իսրայելի հարվածների ֆոնին։
Այս դրոշը իսրայելական հարձակումներին պատասխանելու պատրաստակամության խորհրդանիշն է։
Կարմիր դրոշը բարձրացվել է նաև մզկիթի վրա 2024 թվականի սեպտեմբերին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի և 2020 թվականի հունվարին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Քասեմ Սոլեյմանիի մահից հետո:
