Իսրայելը նոր հարձակում է իրականացրել Նաթանզի ստորգետնյա համալիրի և Թավրիզի օդանավակայանի հատվածում
Իսրայելական բանակը հայտնել է, որ հարվածել է Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի ստորգետնյա համալիրին։
Բացի այդ՝ ըստ իրանական լրատվամիջոցների՝ հարձակման է ենթարկվել Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի օդանավակայանը։
Հարվածի թիրախը, ըստ իրանական Tasnim լրատվական գործակալության, ամենայն հավանականությամբ, եղել է Շահիդ Ֆակուրի ռազմաօդային բազան:
Սոցցանցերում տեսանյութեր են հրապարակվում, թե ինչպես է օդակայանի տարածքից բարձրանում ծուխը։ Պատճառված վնասների մասին դեռ տեղեկություններ չկան։
Իսրայելի ՊՆ-ն նաև հրապարակել է 3D տեսանյութ Իրանի Նաթանզ քաղաքում ուրանի հարստացման գործարանից՝ ցուցադրելով, թե որքան մանրամասն է տիրապետում տեղում օպերատիվ իրավիճակին:
