Իրանում իսրայելական հարվածների հետևանքով կա 78 զոհ և 329 վիրավոր. Fars News

Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ։

Այս մասին հաղորդել է  Fars News գործակալությունը:

Ոչ պաշտոնական տվյալներով զոհվել է առնվազն 78 մարդ, վիրավորվել՝ 329-ը։

Ըստ հաղորդագրության՝ հարվածները հասցվել են Թեհրանի նահանգի բնակելի և ռազմական օբյեկտներին։

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։

You may also like...