Իսրայելի ագրեսիային անպայման կհաջորդի համարժեք պատասխան. Իրանի նախագահ

Իսրայելը կստանա իր պատասխանը:

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելը) ագրեսիային անպայման կհաջորդի համարժեք պատասխան»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա:

You may also like...