Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Իրանն ավելի քան 150 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
Ռազմական հարվածները իրականացվել են Իրանի Իսֆահան և Շիրազ քաղաքներից։
Հրթիռների մեծ մասը արդեն մոտեցել են Իսրայելին։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իրանից հրթիռային համազարկի մասին տեղեկությունը։
Իսրայելում հայտարարվել է լայնածավալ օդային տագնապ։ Բոլոր քաղաքներում միացված են ահազանգման համակարգերը, քաղաքացիներին հորդորվել է անհապաղ ապաստանել պաշտպանական կառույցներում և մնալ այնտեղ մինչև նոր հրահանգների ստացումը։
