Բաքվի դատարանում այսօր կրկին հարցաքննել են Լևոն Մնացականյանին ու Դավիթ Մանուկյանին
Բաքվում այսօր շարունակվել է հայ գերիների, այդ թվում ՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը»:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` կրկին հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։

Հարցեր են ուղղվել նաև ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին, սակայն նա դրանց մեծ մասին չի պատասխանել։

Հաջորդ «դատական նիստը» նշանակված է հունիսի 19-ին։







Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
