Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի
Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը վերածվի ավելի լայն, տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրի իրավիճակը:
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ իրանական կողմը պատասխան հարվածներ է հասցրել ինքնապաշտպանության շրջանակում։
Reuters-ի հաղորդմամբ, Աբբաս Արաղչին քննադատել է Իրանի նավթաքիմիական վերամշակման գործարանների վրա հարվածները՝ նշելով, որ դրանով Իսրայելը ավելի լայն տարածաշրջանային հակամարտության վտանգ է ստեղծում։
«Մենք չենք ցանկանում այս պատերազմը տարածել այլ երկրների կամ տարածաշրջանի վրա, եթե այն մեզ չպարտադրվի»,- ասել է նա։
