Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան
Ապարանում տորնադոյի հետևանքով 4 անձ թեթև վնասվածքներով դիմել է բուժօգնության։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասացին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Քաղաքացիներն առաջին բուժօգնություն են ստացել և դուրս գրվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 15-ին Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել:
Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։
