Լոռիում մեքենայի կողաշրջման հետևանքով մեկ զինծառայող թեթև վնասվածք է ստացել. ՊՆ

Ի պատասխան ԶԼՄ հարցումների, ՊՆ-ն տեղեկացրել է, որ նախարարության հաշվեկշռում գտնվող մեքենայի՝ Լոռու մարզում տեղի ունեցած կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան։

Մեկ զինծառայող ստացել է թեթև վնասվածք (սալջարդ):

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժածը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ:

You may also like...