Անկարան կարևորում է տարածաշրջանում խաղաղության պահպանումը. Էրդողան-Փեզեշքիան հեռախոսազրույց է տեղի ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտային իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։

Էրդողանը նշել է, որ մի շարք շփումներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ՝ Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցող ռազմական բախումների վերաբերյալ և հավելել, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հակամարտությանն անհապաղ վերջ դնելու և միջուկային բանակցություններին վերադառնալու համար։

Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, որ Անկարան կարևորում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը:

You may also like...