Ո՞րն է սահմանադրական կարգի տապալումը․ պարզաբանում է նախարարը

ՀՀ արդարադատության նախարարն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, թե եկեղեցի-պետություն հարաբերությունների ֆոնին տապալվում է Սահմանդրական կարգը։

Նախարարը հիշեցրեց՝ սահամանդրական կարգի տապալումը, որպես քրեորեն հետապնդելի արարք, նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքում և դա նշանակում  է հետևյալը․

«Որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի Սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողությունը, իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերվում են ՀՀ ինքնիշխանության մասին, այն մասին, որ մեր երկիրը ժողովրդվարական, սոցիալական, իրավական պետություն է, մեր երկրում մադը բարձրագույն արժեք է և այլն։

Այդ նորմերի փաստացի դադարումն է, որ նշանակում է սահմանադրական կարգի տապալում»։

You may also like...