Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, ինքնին սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը. Ռուբինյան (տեսանյութ)

Կառավարությունը տարբեր ֆորմատներ ունի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, դրանք կարող են լինել հրապարակային և ոչ հրապարակային:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանն Իրանի հարցով Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրել, ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Եթե դուք հարցնեիք՝ արդյո՞ք Կառավարությունը տվյալ իրավիճակից բխող ռիսկերը գնահատում է, դիտարկում է տարբեր սցենարներ, ապա՝ այո՛։

Երբ մի երկրի հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա արդեն ինքնին սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը։

Չեմ կարծում, որ ճիշտ կլինի խոսել այդ սցենարների մասին, քանի որ հիմա իմաստ չունի սպեկուլյացիաներ անել, բայց Կառավարությունը պատրաստ է տարբեր սցենարների»,- ասաց Ռուբինյանը:

You may also like...