Մինսկի և Բաքվի համագործակցությունն առանձնանում է փոխվստահության բարձր մակարդակով. Բելառուսի ՊՆ ղեկավար

Պաշտոնական այցով Բելառուս է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Նրան Մինսկի օդանավակայանում դիմավորել է Բելառուսի իր գործընկեր Վիկտոր Խրենինը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակը և նախանշել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում դրա ակտիվացման ուղիները:

Բելառուսի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Մինսկի և Բաքվի համագործակցությունն առանձնանում է փոխվստահության բարձր մակարդակով:

Հասանովն էլ նշել է, որ ադրբեջանական կողմը բարձր է գնահատում երկու երկրի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև միտված է այն խորացնելուն:

You may also like...