ՀՀ բանկային համակարգն այս փուլում պատրաստ է դիմակայելու արտաքին ճնշումներին. ԿԲ նախագահ

Հայաստանի բանկային համակարգն այս փուլում որևէ խնդիր չունի հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից:

Այս մասին հունիսի 17-ի ասուլիսում անդրադառնալով իրանա-իսրայելական հակամարտության համատեքստում ՀՀ բանկային համակարգի՝ արտաքին ճնշումներին դիմակայելու պատրաստ լինելու վերաբերյալ հարցին, հայտնել է կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Նախկինում նշել ենք, որ մեր նպատակը եղել է մեր բանկային համակարգի կապիտալացումը բերել այն մակարդակին, որ դիմակայուն լինենք հնարավոր ցնցումներին:

Գիտեք, որ հակացիկլիկ բուֆերները բարձրացրել ենք 1.75 տոկոսով: Այս տարվա մայիսից ուժի մեջ են մտել, մոտավորապես 150 միլիարդը գերազանցող հավելյալ կապիտալի մասին է խոսքը:

Այդ կոնտեքստում, քանի որ զարգացումների վերաբերյալ ամենօրյա կամ ամենժամյա նորությունների ստացման ռեժիմում ենք՝ կարծում եմ, որ այս փուլում որևէ խնդիր չունենք հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից»,- նշել է ԿԲ նախագահը:

You may also like...