Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցը մեր օրակարգում է. Իրանի դեսպան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցը մեր օրակարգում է: Այդ մասին ասուլիսին ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին:
«Երկխոսում և խորհրդակցում ենք մեր հայ գործընկերների հետ՝ այդ այցը կազմակերպելու համար:
Այցի բովանդակության և փաստաթղթերի վերաբերյալ, որոնք կստորագրվեն այցի շրջանակներում, հայկական կողմի հետ քննարկումներ ունենք:
Հուսով ենք, որ այդ այցը կկարողանանք իրականացնել ամռանը:
Իսկ ինչ վերաբերում է համապարփակ փաստաթղթին, այդ քննարկման և ուսումնասիրության վերջնական փուլերն Իրանում ընթանում են:
Իրանական կողմում այդ ուսումնասիրությունների ավարտից հետո կփոխանցենք հայկական կողմին և կսպասենք, որ հայկական կողմն իր տեսակետը հայտնի փաստաթղթի վերաբերյալ:
Երբ այդ փաստաթղթի վրա կատարված ուղղումների, փոփոխությունների, տեսակետների վերաբերյալ ընդհանուր հայտարարի գանք, այն կստորագրվի: Ուշ թե շուտ այն իրականություն կդառնա»,- նշեց նա:
