Գրիգորյանն ու Թիմանը քննարկել են կապիտալի շուկայի, կանխիկի կրճատման, էլեկտրոնային առևտրի վերաբերյալ հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ համագործակցությունը՝ ընդգծելով ընթացիկ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների նշանակությունը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկային, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրին և թվայնացմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի բարելավման, այդ թվում՝ որակի ստանդարտների ներդրման ուղղությամբ հնարավոր բարեփոխումների շուրջ:

You may also like...