Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու մասին որոշումը
Իրանի օդային տարածքը կշարունակի փակ մնալ մինչև հունիսի 19-ը՝ ՀՀ ժամանակով ժամը 14:30-ը։
Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Մեհդի Ռամեզանին։
«Երկրի օդային տարածքն այսօր փակ կլինի մինչև ժամը 14:00-ը (ՀՀ ժամանակով 14:30-ը),- նրա խոսքը մեջբերում Է SNN հեռուստաալիքը:
