Ոչ թե կուսության հարց ենք քննարկում, այլ լեգիտիմության. վարչապետ
«Այսօր լրագրողներն էլ տվեցին այդ հարցը, թե ինչու հիմա, երբ այդ ամենը բոլորը գիտեին»:
«Ձեզ էլ պիտի խոստովանեմ, որ երկար ժամանակ առանձնապես լուրջ չեմ վերաբերվել այդ բոլոր լուրերին, մանավանդ այսօր մամուլում ինչի մասին ասես, ինչ ասես գրում են: Ես չեմ մտածել, որ նման բան ընդհանրապես հնարավոր է, որքան էլ դա միամիտ հնչի: Ինձ համար մի բան է խոսակցությունը, բանբասանքի ժանրին նմանվող ինչ-որ մի բան, և բոլորովին ուրիշ բան՝ ապացուցելի փաստը:
Երբ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, այսինքն՝ ես չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մարդ, որ ունի հոգևոր կյանք, ինձ համար հարց էր, թե ինչպես պետք է վերաբերվեմ այս ամեն ինչին, և ինձ համար պարզ էր, որ այս ամեն ինչին պետք է վերաբերվեմ համաձայն Հայ առաքելական եկեղեցու ավանդի և կանոնների»,- նշել է Փաշինյանը։
Վարչապեը նաև նկատել է՝ այսօր ընդդիմության ներկայացուցիչները ասում են՝ եկել են կուսության հարց են քննարկում, ապա արձանագրել. «Հարգելիներս կուսության հարց չճենք քննարկում, լեգիտիմության հարց ենք քննարկում, որովհետև 356 թվականին տեղի է ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանաել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը և պետք է ղեկավարի եկեղեցին»:
