Իսրայելի նոր հարվածների թիրախում են հայտնվել Իրանի անվտանգային կառույցները. ԶԼՄ-ներ

Իսրայելը հարված է հասցրել Թեհրանի Նոբոնյադ հրապարակին, որտեղ տեղակայված են Իրանի պաշտպանության նախարարության գլխավոր գրասենյակը և մի քանի գործարաններ։

Այս մասին հայտնել է NBC News-ը։

Հարվածի տակ է հայտնվել նաև Լավիզան մետրոպոլիտենային տարածքը։

Իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ Իսրայելը նաև հարվածել է Թեհրանից հյուսիս-արևմուտքում գտնվող Քարաջ քաղաքին։

Ըստ տեղեկությունների՝ պայթյուն է տեղի ունեցել Քարաջի օդանավակայանի մոտակայքում։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են Իրանի ներքին անվտանգության գերատեսչության կենտրոնակայանը։

Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։

You may also like...