Իսրայելի հետ հակամարտությունում Իրանը կհաղթի. Խամենեին մերժել է Թրամփի՝ անվերապահ կապիտուլյացիայի պահանջը
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված կապիտուլյացիայի կոչին։
Խամենեին մերժել է Թրամփի պահանջը և ընդգծել, որ իրանցի ժողովրդի հետ չի կարելի խոսել սպառնալիքների լեզվով, իրանցիները վճռական են և կդիմադրեն պարտադրված պատերազմին այնպես, ինչպես կդիմադրեն պարտադրված խաղաղությանը։
«ԱՄՆ նախագահն իր անընդունելի հայտարարություններով բացահայտ կոչ է անում Իրանի ժողովրդին հանձնվել, բայց մենք նրանց ասում ենք, որ նախ սպառնան նրանց, ովքեր վախենում են սպառնալիքներից»,- հավելել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր, որ Թեհրանը «անհապաղ հանձնվի»:
Ավելի վաղ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է օտարերկրյա պետություններին չմիջամտել Իսրայելի հետ ռազմական հակամարտությանը։
«Երրորդ երկրի ուղղակի ռազմական միջամտությունը կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի, որը կընդգրկի ամբողջ տարածաշրջանը և նույնիսկ դուրս կգա դրա սահմաններից»,- «Ալ Ջազիրա»-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին։
Նա հնարավոր է համարել Միացյալ Նահանգների հետ բանակցությունները՝ միաժամանակ հայտարարելով ամերիկյան վարչակազմի նկատմամբ վստահության լիակատար կորստի մասին։
