Անիմաստ է պայքարել ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ, չի կարելի դրսից մարդ բերել․ Բագրատյան

Անիմաստ է պայքարել ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ, քանի որ պայքարում ես հենց ժողովրդի դեմ։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Ընտրություններին մի քանի ամիս է մնացել, թող գան ներկայանան ժողովրդին, մեր ժողովուրդը շատ խելացի է, կարող են նայել մեր ծրագրերին, իրենցին էլ։

Գուցե համարեն, որ այնքան չենք արել, որ ձայն էլ չստանանք։ Չի կարելի դրսից մարդ բերել. դա ներհայաստանյան խնդիր է, մենք պետք է լուծենք»,- ասաց նա։

You may also like...