Իմ ելույթի ժամանակ ձա՛յնդ կտրիր, սկսվի՛ր, ստահա՛կ․ Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)

Ազգային ժողովի նիստում իրավիճակը լարվեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ելույթի ընթացքում։

Վերջինս անդրադարձավ ընդդիմադիրների հայտարարություններին՝ առանձնացնելով «Հայաստան» խմբակցության Գեղամ Մանուկյանինը։

«Էն մյուս դաշնակն էլ՝ Գեղամ Մանուկյանը, գալիս ա ստեղ ասում ա՝ ես խոսում եմ հազարավոր զինվորականների անունից, ու բանակից ա խոսում, որ պղծել են, տո դու սկի քո անունից չես կարում խոսաս, դու ոնց կարաս հազարավոր մարդկանց անունից խոսաս։

Ու բանակից հեռո՛ւ մնացեք առհասարակ, դուք չէի՞ք զանգում հրամանատարներին աղաչում, որ տանկերը պտտեն դեպի Երևան, ա՛յ դավաճաններ, ա՛յ հողատուներ։ Օրինակ՝ այս փոքրիկին սխալ հեքիաթներ են պատմել երեխա ժամանակ, որ գալիս ստեղ ճոռո խոսում է»,- ասաց նա։

Դրանից հետո Գեղամ Մանուկյանը, տեղից բղավելով, արձագանքեց, ինչին ի պատասխան՝ Հովհաննիսյանը ասաց. «Դու սուս մնա իմ ելույթի ժամանակ, ձա՛յնդ կտրիր, սկսվի՛ր տեղդ, Գեղա՛մ Մանուկյան, սսկվի՛ր, ստահա՛կ, քեզ եմ ասում»։

You may also like...