Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերին
Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ:


Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, շնորհավորելով գլխավոր վարչության պետի տեղակալին և երեք վարչության պետերին նշանակման կապակցությամբ, կարևորել է վերջիններիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները, համակարգում անցած երկարամյա ճանապարհը և վստահություն հայտնել, որ նրանք պատշաճ կիրականացնեն ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների առջև դրված խնդիրները:


Նորանշանակ պետերը շնորհակալություն են հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ վստահության և պետությանը ծառայելուն ընձեռված հնարավորության համար:
Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել նաև Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության նախկին պետ Ռոբերտ Ադիլխանյանին՝ երկարամյա ծառայության և մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կայացման գործում ունեցած դերակատարության համար:

