Հայաստանով և Ադրբեջանով ՌԴ մոտ 550 քաղաքացի է տարհանվել Իրանից. Զախարովա
Հունիսի 14-ից ի վեր մոտ 550 ՌԴ քաղաքացի է տարհանվել Հայաստանի և Ադրբեջանի միջոցով։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Տարհանվածների թվում են Բոնդարչուկի նկարահանող խումբը, Չայկովսկու անվան նվագախումբը, Գորչակովի հիմնադրամի աշխատակիցները, նավթագործները, զբոսաշրջային խմբերը և այլն։
ՌԴ ԱԳՆ-ն երախտագիտություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնում են հակամարտության պայմաններում լքել Իրանը. այդ թվում է նաև Հայաստանը։
