Մեր զարգացման տեսլականով Հայաստանի ու Վրաստանի շահերը համընկնում են. Արայիկ Հարությունյան

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը ստորագրվել է երկու երկրների իշխող ուժերի և կառավարությունների միջև շատ սերտ համագործակցության պայմաններում, և այդ փաստաթղթի ստորագրումը նաև արձանագրում է երկու ժողովուրդների անցած ճանապարհն ու զարգացումները, ինչպես նաև խոսում է փոխվստահության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայ-վրացական համաժողովում հայտնել  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Մեզ համար շատ կարևոր է նմանատիպ քննարկումների անցկացումը, որովհետև թվում է, թե մենք հազարամյակներով շփվել ենք միմյանց հետ, բայցևայնպես միմյանցից դարձյալ սովորելու, միմյանց մասին իմանալու շատ բան կա։ Մեր հարաբերությունները զարգացման առումով այլ մակարդակի վրա են բարձրացել։

Որպես Հայաստան-Վրաստան միջպետական կառավարական հանձնաժողովի վերջին տարիների գրեթե բոլոր նիստերին մասնակցած պաշտոնյա պետք է ասեմ, որ դա գալիս է փոխվստահության այն բարձր մակարդակից, որ կա այսօր երկու երկրների ղեկավարությունների ու կառավարող ուժերի միջև»,- ասել է Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ չկան այդպիսի երկրներ, որոնց ղեկավարների միջև ավելի ինտենսիվ են նաև անձնական շփումները, ինչպիսիք կան Հայաստանի ու Վրաստանի պարագայում։ Յուրաքանչյուր քննարկում տեղի է ունենում անմիջական մթնոլորտում, և քննարկվում են հնարավոր բոլոր հարցերը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

You may also like...