Ուիտկոֆն ու Արաղչին մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել. Reuters

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեկնարկից ի վեր:

Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նշվում է, որ Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը կվերադառնա բանակցություններին, եթե Իսրայելը դադարեցնի հարձակումները, որոնք սկսվել են հունիսի 13-ին:

Աղբյուրը նաև նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Թեհրանին Վաշինգտոնի ներկայացրած առաջարկությունների փաթեթը:

You may also like...