Գերիների հերթական փոխանակումը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների հերթական փոխանակությունն են իրականացրել՝ ավարտելով Ստամբուլում ձեռք բերված համաձայնությունը։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է ազատ արձակված ուկրաինացի զինվորների լուսանկարներ։

Նրանց մեծ մասը գերության մեջ էր Ռուսաստանի կողմից երեք տարի առաջ սկսված պատերազմի առաջին ամիսներից։

Թե ի վերջո քանի գերի է հայրենադարձվել, ո՛չ Մոսկվան, ո՛չ Կիևը չեն հստակեցնում։

Կիևի ռազմագերիների համակարգող խորհրդի տվյալներով՝ այսօր փոխանակված ուկրաինացի ռազմագերիները հիվանդ էին կամ վիրավոր։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս ռազմագերիները ևս կարիք ունեն բուժման և վերականգնողական աջակցության։

You may also like...